Սնունդը և առողջությունը
Նախաճաշը՝ սննդակարգի ամենակարեւոր բաղադրիչն է. med.news.am
Ասում են, որ նախաճաշը օրվա սննդակարգի ամենակարեւոր բաղադրիչն է: Բայց այն իրո՞ք այդքան կարեւոր է: Մեզանից շատերը նախընտրում են արագ հագնվել եւ գնալ աշխատանքի` առանց ժամանակ վատնելու նախաճաշի վրա, մինչդեռ, շատ հետազոտողներ խորհուրդ են տվել առավոտյան նորմալ նախաճաշել:
Ոմանք կարող են պնդել, որ մենք մեր հիմնական ուժերը ծախսում ենք ճաշ եւ ընթրիք պատրաստելու վրա, իսկ նախաճաշին մենք ուտում ենք միայն շիլա, ձու եւ չորահացեր (գոնե Ամերիկայում): Բայց ո՞վ է ասել, որ նախաճաշին պետք է ուտել ավանդական կերակուրներ: Սպիտակուցը, բջջանյութը եւ ածխաջրերը ակտիվացնում են մարմինը եւ լիցքավորում են այն ամբողջ օրվա ընթացքում, հայտնում է The Medical Daily:
Նախաճաշի համար կան բազմաթիվ հատուկ դիետաներ, որոնք օգնում են զսպել Ձեր ախորժակը, նպաստում են նիհարելուն եւ կանոնավորում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ: Թել-Ավիվի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդիկ, ովքեր նախաճաշին մեծ քանակությամբ կալորիա են ընդունել (օրվա չափաբաժնի 50%-ը) կրճատել են դրանց քանակը յուրաքանչյուր ճաշից հետո: Օրվա կալորիաների 14%-ի օգտագործումը ոչ միայն նպաստում է նիհարելուն, այլեւ նվազեցնում է վնասակար խոլեստերինի քանակը արյան մեջ (ցածր խտության լիպոպրոտեիդներ ՑԽԼ) եւ ավելացնում է օգտակար խելեստերինի քանակը (բարձր խտության լիպոպրոտեիդներ ԲԽԼ):
Դա պայմանավորված է նրանով, որ լավ նախաճաշելուց հետո մարդիկ շատ չեն ուտում ճաշին ու ընթրիքին եւ օրվա ընթացքում սովի զգացում չեն ունենում: Բացի այդ, գլյուկոզայի քանակը արյան մեջ մնում է անփոփոխ, եւ դա չափազանց կարեւոր է, քանի որ այն կարող է շաքարախտ առաջացնել: Այն նաեւ օգտակար է ընդհանուր մետաբոլիկ սինդրոմի համար, որն իր մեջ ներառում է նաեւ սիրտն ու զարկերակները:
Այսպիսով, նախաճաշը չափազանց կարեւոր է: Բայց պե՞տք է այդքան շուտ նախաճաշել: Նույն արդյունավետությունը կլինի՞, եթե նախաճաշեք ավելի ուշ կամ հավելյալ սնվեք օրվա ընթացքում: 2013թ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարախտով հիվանդները, որոնք չեն նախաճաշել, բայց պահել են Միջերկրածովյան դիետա, նկատվել է նույն մետաբոլիզմը, այնպես ինչպես նրանք, ովքեր կերել են ցածր կալորիականությամբ նախաճաշ՝ չնայած այն հանգամանքին, որ իրենց կալորիաների քանակը կրկնակի ավել է եղել: Սա պայմանավորված է նրանով, որ Միջերկրածովյան դիետան ինքնին շատ առողջարար է՝ այն ներառում է սպիտակուցներ, ձիթապտղի յուղ, ընկույզ, մրգեր, բանջարեղեն, լոբի, ձավարեղեն եւ չափավոր քանակությամբ ձուկ եւ թռչնի միս:
Այսպիսով, ցանկացած դեպքում սննդարար մթերքների ընտրությունը ավելի կառողջացնի Ձեզ: Սակայն եթե նկատել եք, որ մի մեծ ու առատ նախաճաշից հետո, դուք ավելի քիչ եք սովածանում օրվա ընթացքում, ապա ընտրեք այդ տարբերակը:
12.05.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ